News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան սկսել է կառուցել թունելներ թագավորության հյուսիս-արեւմուտքում NEOM ապագայի նորարարական քաղաքի շինարարության համար «Ուղի» նախագծի շրջանակում: Այդ մասին հայտնել է նախագծի ղեկավար Նազմի ան-Նասրը կիրակի Bloomberg-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անգամ աշխատանքի մեկ տոկոսը, որն անհրաժեշտ է քաղաքի նախագծման եւ կառուցման համար, դեռեւս ավարտված չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ շինարարության ծրագրերը դեռեւս գտնվում են մշակման փուլում:

Ընդ որում, ան-Նասրի խոսքով, իշխանությունները հույս ունեն նոր քաղաքը բնակեցնել եւ սկսել ընդունել զբոսաշրջիկներին արդեն 2024 թվականին:

Անապատում ավելի քան 500 միլիարդ դոլար ներդրումային պոտենցիալով մեգաքաղաք կառուցելու նախագծի մասին հայտարարվել էր 2017 թվականին: Նախագիծն իրականացվում է «Տեսլական-2030» տնտեսության այլընտրանքային ճյուղերը զարգացնելու ուղղությամբ թագավորության ռազմավարական ծրագրի շրջանակում եւ կոչված է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպես էներգետիկան, ջրային ռեսուրսները, կենսատեխնոլոգիաները, սննդի արդյունաբերությունը, թվային տեխնոլոգիաները:

NEOM-ը կառուցվում է 26,5 քառակուսի կմ մակերեսի վրա Թաբուք նահանգում՝ Կարմիր ծովի եւ Եգիպտոսի ու Հորդանանի հետ սահմանամերձ Ակաբայի ծովածոցի ափերին: «Ուղու» երկայնքը կկազմի 170 կմ, քաղաքը նախատեսված է 1 միլիոն բնակչի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ