News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով Շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի մասնակիցները, որը կիրակի մեկնարկել է Գլազգոյում, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ընդգծել է Չիլիի շրջակա միջավայրի պահպանության նախարար Կարոլինա Շմիդտը, որն առաջինն է ելույթ ունեցել ՄԱԿ-ի նախորդ կլիմայական համաժողովի նախագահի իրավունքով, երկրում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ վտանգավոր հիվանդւոթյունների համաշխարհային տարածումն ու միջին համաշխարհային ջերմաստիճանի աճը պահանջում են կոլեկտիվ ջանքեր բոլոր պետություններից: «Անհրաժեշտ է անել շատ աշխատանք, քանի որ կլիմայի փոփոխությունը համընդհանուր խնդիր է: Մենք զգում ենք հանրության շրջանում պահանջարկը, որը ցանկանում է ավելի վճռական գործողություններ միջազգային առաջնորդներից: Մենք ներգրավում ենք նոր սերնդին այս թեմայի մեջ. ապագան նրանց ձեռքերում է»,-հայտարարել է Շմիդտը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին միջագզային հանրությունն ուժգին առաջընթաց է գրանցել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ մշակելով կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագիրը, որտեղ նշված են մինչեւ դարի վերջ 1,5 աստիճանով տաքացումը զսպելու հավակնությունները: «Սակայն մենք պետք է ընդունենք Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածը, որը կարգավորում է ջերմոցային գազերի արտանետումների կանոնները»,-ասել է նա:

«Մեր խոսքերը պետք է ամրապնդվեն գործողություններով: Այժմ ժամանակը չէ մեղավորներ փնտրել կամ սահմանել նոր բաժանարար գծեր: Մենք պետք է կատարենք մեր խոստումը»,-ասել է Չիլիի շրջակա միջավայրի պահպանության նախարար Կարոլինա Շմիդտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ