News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկրների ղեկավարները քննարկել են քաղաքական գործընթացը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում: Բայդենը նաեւ մտահոգություն է հայտնել Թուրքիայի արսենալում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների առկայության շուրջ, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Առաջնորդները քննարկել են քաղաքական գործընթացը Սիրիայում, կարիքավոր աֆղանցիներին հումանիտար օգնության մատակարարումը, ընտրությունները Լիբիայում, իրավիճակը Արեւելյան Միջերկրածովյան շրջանում եւ դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նշելով իր մտահոգությունը Ս-400-ի վերաբերյալ՝ Բայդենն ընդգծել է երկու երկրների պաշտպանական գործընկերությունն ու Թուրքիայի կարեւորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից:

Ավելի վաղ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Թուրքիային երկկողմանի հարաբերություններում լրացուցիչ ռիսկերի մասին, եթե Անկարան շարունակի զենք գնել Ռուսաստանից: Այդ նախազգուշացումը հնչել էր Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ