News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղվանից փողոցներում մեկնարկելու է ոստիկակական տեռորի աշուն-ձմեռ եթերաշրջանը. Նաիրա Զոհրաբյան


Վաղվանից փողոցներում կրկին մեկնարկելու է ոստիկակական տեռորի աշուն-ձմեռ եթերաշրջանը։ Մարդիկ տուգանվելու են բաց տարածքներում դիմակ չկրելու համար ու ոստիկանները հերոսաբար ասֆալտին են ծեփելու առավել անհնազանդներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բաց տարածքում դիմակ կրելը տխմարություն է 
Վաղվանից փողոցներում կրկին մեկնարկելու է ոստիկակական տեռորի աշուն-ձմեռ եթերաշրջանը։ Մարդիկ տուգանվելու են բաց տարածքներում դիմակ չկրելու համար ու ոստիկանները հերոսաբար ասֆալտին են ծեփելու առավել անհնազանդներին։ Օրերս եմ վերադարձել եվրոպական մի քանի երկրից. ո՝չ Ավստրիայում, ո՝չ Ֆրանսիայում ու ո՝չ էլ Հոլանդում բաց տարածքներում դիմակ կրելու որեւէ պարտադրանք չկա, քանզի այդ երկրների իշխանությունները ադեկվատ են ու գիտեն, որ բաց տարածքում դիմակ կրելը որեւէ կապ չունի քովիդի տարածման շղթան կոտրելու հետ։ 

Երեւանյան երթուղիները մարդկանց ծանրությունից 45 աստիճան թեք անկյան տակ են գնում, մարդիկ իրար վրա շարված՝ հիմնականում առանց դիմակ, հասցնում են օրվա մեջ մի քանի անգամ վերավարկվել, իշխանության ջեբի օլիգարխների մոլերում հելոուինի լոտոներ են խաղարկվում ու, բնականաբար, առանց դիմակ, նախագահականում մտքի գիգանտների անդիմակ փարթի են անում ու լկտիաբար ստում, թե ներկաները ՊՇՌ թեսթով են մտել, երբ մասնակից նախարարներից մեկն ինձ ասաց, որ դա, բնականաբար, պրիմիտիվ սուտ էր, ու էս ֆոնին վաղվանից սկսվում է փողոցային մարտերի նոր եթերաշրջանը։

Ինչի՞ իշխանությունը չի ընտրում գրագետ ու առանց ասֆալտին փռելու ճանապարհը, օրինակ՝ առանց պատվաստման QR կոդի թույլ չտալ մտնել ռեստորաններ, սրճարաններ, մոլեր, մանր ու միջին դյուքաններ, ինչպես անում են ադեկվատ երկրներում։ 

Ես դավադրապաշտ չեմ, սակայն սրան երկու պատասխան կա՝ կա՝մ իշխանության ողջ պիրամիդայում գոնե մեկ ադեկվատ առանձնյակ համառորեն չի պեղվում, կա՝մ՝ առաջիկայում արտաքին քաղաքական նոր «էքշըններ» են սպասվում, որոնցից շեղելու համար պահանջվում է ընդամենը երեք կոմպոնենտ՝ անդիմակ մարդ, հերոսաբար մաքառող ոստիկան ու պատահական անցորդ, ով սոցիալական ցանցերը կշեղի հեթական new-ոստիկանի ասֆալտածեփումով։ 

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս հաստատել է, որ բաց տարածքներում դիմակ կրելու որեւէ անհրաժեշտություն չկա»,- գրել է նա։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ