News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուօղլուն կոչ է արել երկրներին, որոնք զենք են ձեռքբերում ուրիշ պետություններից, չհիշատակել արտադրողին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նշել է, որ Ուկրաինան չպետք է ասոցացնի Թուրքիայի մատակարարած զենքն Անկարայի հետ:

«Երբ երկիրը ձեռք է բերում ցանկացած պաշտպանական զենք մեզնից կամ ցանկացած այլ երկրից, այն դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական: Այսինքն՝ հենց նրանք մեզնից գնել են զենք, այն դադարում է համարվել թուրքական: Չնայած այն արտադրված է Թուրքիայում, բայց այժմ պատկանում է Ուկրաինային»,-բացատրել է նա:

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում կարելի է բախվել տարբեր զենքի հետ, որն արտադրված է, այդ թվում՝ Ռուսաստանում: Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Ուկրաինայի հետ իրավիճակում, որը պնդում է, որ կիրառել է Դոնբասում թուրքական արտադրության Bayraktar դրոնը, Անկարան ոչնչում մեղավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ