News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր սիրո դրսևորումները, որոնք մենք հանդիպել ենք մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ բոլորը ներառում է իր մեջ: Սրանք 44-օրյա պատերազմի մասնակից 19-ամյա  Գրիգոր Ղազարյանի խոսքերն են հայրենիքի մասին։ 

Գրիգոր Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 20-ին,Երևանում։ Սովորել է Հերացու անվան դպրոցում, այնուհետեւ  ընդունվել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան,բայց չի հասցրել սովորել այնտեղ և մեկնել է ծառայության։ Եղել է սկաուտական և արժանացել մի շարք պատվոգրերի և մրցանակների։ Հաճախել է Ժորա Այվազյանի պարային կենտրոն և Նարեկացի պարային կենտրոն։ 

«Գրիգս շատ էր սիրում պարել, և ամենաշատը հայկական ազգագրական պարեր էր պարում։ Քանի որ սկաուտական էլ էր, հենց այդ պատճառով իր հայրենասիրության ոգին մեծ էր։ Գրիգի համար հայրենիքից առավել ոչինչ չկար կյանքում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Գրիգորի մանկության ընկերուհին` Լաուրան։ 

2019թ-ի հուլիսի 12-ին Գրիգորը մեկնում է ծառայության Արցախի Հանրապետության  Եղնիկներ զորամասում։  Գրիգորը զոհվում է  սեպտեմբերի 28-ին ականի պայթյունից:

«Գրիգը հակաօդային պաշտպան էր,և այդ օրերին առանց վախի կռվում էր։ Իր վիրավոր ընկերը պատմում է, որ սեպտեմբերի  27-ին, Գրիգը ասում էր, որ կապերը վերականգնվի պիտի զանգի ավագ եղբորը, որ իր համար համազգեստ բերի, և ընկերը զարմացել էր ու հարցնում էր, թե ոնց կարող է իր եղբայրը հասնել այնտեղ այդ թեժ կռվի ժամանակ, բայց Գրիգը վստահեցրել էր ընկերոջը, որ իր եղբայրը կգնա։ Եվ հենց այդ օրը երեկոյան Գևորգ Ղազարյանը` Գրիգորի ավագ եղբայրը հասնում է դիրքեր, ու Գրիգորը ընկերոջը կանչում է եղբոր հետ ծանոթացնելու։ Վերջին անգամ եղբայրները տեսան իրար։ Գևորգին ուրիշ դիրքեր էին տարել և նա մինչև հոկտեմբերի 7-ը չէր իմացել եղբոր զոհվելու մասին»,- հիշեց Լաուրան։

Լաուրայի խոսքով` կյանքը կարծես կանգ է առել Գրիգորի զոհվելուց հետո. «Մենք մեր ամենաթանկին տվել ենք հայրենիքին, և ասեմ, որ հենց իր կամքն էր դա: Նա ամեն ինչի պատրաստ էր հայրենիքի համար։ Նա անգամ պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքի փրկության համար և նա արեց այդ քայլը։ Ես հպարտությամբ կարող եմ բարձրաձայնել, որ իր նման հերոս եղբայր ունեմ։ Ցավս շատ մեծ է»։

 Գրիգոր Ղազարյանը հետմահու Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական խաչ» և «Արիության համար» մեդալների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ