News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղում հարկադիր վերաբնակներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում վերաբնակներին եւ բազմանդամ ընտանիքների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգնություն է ցուցաբերել «Մերսի» բարեգործական կազմակերպությունը։ «Յուրաքանչյուր ընտանիքի հետ անհատական մոտեցում ունենք, այսօր կոշիկ ենք տրամադրել երեխաներին եւ չափահասներին, մենք ժամանակին եկանք, վերցրեցինք չափսերը, եւ յուրաքանչյուր երեխա երկու զույգ կոշիկ ստացավ»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։ 

Ինչպես նաեւ բնակիչներին առաջին անհրաժեշտության իրեր են հատկացվում՝ կոշիկ եւ հագուստ, լվացքի փոշի, սննդի տաքացման հարմարանքներ, խոհանոցային տեխնիկա, մթերք, անկողնային պարագաներ, անհատական հիգիենայի միջոցներ, խաղալիքներ։

Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ավելի քան 6700 հարկադիր վերաբնակ մարդասիրական եւ  բժշկական օգնություն է ստացել ԼՂ-ում ռուս խաղաղապահներից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ