News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը գնալով վատանում է, եւ այս պահին նա արդեն նիհարել է ավելի քան 20 կիլոգրամով։ Այս մասին Ռուսթավիի բանտում Սահակաշվիլիին այցելելուց հետո հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր եւ նրա ընկերուհի Լիզա Յասկոն, գրում է «Грузия-онлайн»-ը։

«Ամեն օր նրա վիճակը ավելի ու ավելի է վատանում: Սա չի կարելի հենց այնպես թողնել: Մենք տեսնում ենք, որ, ցավոք, ընտրությունները գողացան, եւ սա շատ ցավալի է ու անարդար, սակայն, եթե չշարունակենք պայքարը, իսկապես կարող ենք կորցնել Միշային եւ ընդհանրապես ցանկացած ապագա։ Ինձ համար շատ ցավալի է այդ մասին խոսել, տեսնել, թե ինչպես է նա ամեն օր վատանում։ Նա որակյալ բուժօգնության կարիք շատ ունի, եւ դա Գլդանիի կլինիկան լինել չի կարող։ Նաեւ, իհարկե, նախագահին պետք է ազատ արձակել, եւ դա շատ կարեւոր է»,- հայտարարել է Լիզա Յասկոն:

Սահակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ չնայած տարբեր ոլորտների ներկայացուցիչների կոչին, նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։ «Նրա վիճակն օրեցօր վատանում է, բայց նա ուժեղ է։ Հիմա զայրույթն է նրան քաջություն տալիս, քանի որ Վրաստանի քաղաքացիների համար փակել են կառավարությունը փոխելու միակ ճանապարհը... Նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլը»,- ասել է Նիկա Գվարամիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ