
Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացիների ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար), հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Հայաստանի քաղաքացիներից մեկը, Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168) համաձայն, տուգանվել է 14 304 լարիի (4400դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։