News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ  աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:

Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել  վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը Covid-ն անվանել է «չինական վիրուս»
Նրանք գնել են 50 միլիարդ դոլարի մեր արտադրանքը, բայց ես դա չեմ էլ նշում COVID-ի պատճառով, չեմ էլ նշում...
Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19
Այս հայտարարությունից մի քանի րոպե անց նախագահի ավտոշարասյունը Լաս Վեգասի ռադիոկայանից արդեն...
Եվրադատարանը ԵՀ-ին քննադատել է COVID-19 պատվաստանյութին առնչվող պայմանագրերում թափանցիկության բացակայության համար
Եվրահանձնաժողովը չի ապացուցել, որ այս դրույթների ավելի մեծ հասանելիությունը գործնականում կխաթարի նշված ձեռնարկությունների առևտրային շահերը...
ԱՄՆ փոխնախագահի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով
Հարիսի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով...
Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ իբր պահպանվում է «կորոնավիրուսային վարակի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ