News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունն սկսվեց ընդմիջումից։

Ինչպես դատարանին տեղեկացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, Քոչարյանի ազգականներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, եւ երկրորդ նախագահը նրա հետ նախօրեին շփվել էր։ Ազգականի անունը փաստաբանը խնդրեց չհրապարակել, կամ եթե դատարանը հարկ համարի իմանալ անունը, խնդրեց անցկացնել դռնփակ նիստ։ Դատարանը որոշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Եթե դատարանը անհրաժեշտ համարի Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, նա պատրաստ է գալ 15 րոպեից, ընդգծեց փաստաբանը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի ազգականի՝ հեռախոսով ուղարկված թեստի պատասխանը։ Ինքը՝ երկրորդ նախագահն այսօր առավոտյան է թեստ հանձնել, եւ այդ հանգամանքը որոշ քննարկումների առիթ տվեց։ Դատախազների կարծիքով՝ պատասխանը կարող է ստացվել մեկ ժամվա մեջ։ Բայց լաբորատորիայում տեղեկացրին, որ պատասխանը կլինի երեկոյան՝ մեծ ծանրաբեռնվածության պատճառով։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց ախտանշանների կոնտակտային լինելը դեռեւս բացակայելու հիմնավորում չէ եւ խնդրեց փաստաբանին ճշտել ախտանշանների վերաբերյալ տեղեկությունները։ Փաստաբան Ալումյանը ճշտեց եւ հաղորդեց դատարանին. գրիպին բնորոշ ախտանշաններ՝ ոչ շատ բարձր ջերմություն, մկանային ցավ։ Քոչարյանը խնդրեց ընդգծել, որ բացակայում է միայն որեւէ մեկին վարակել չցանկանալու պատճառով, բայց եթե դատարանը իր ներկայությունն անհրաժեշտ համարի, նա կգա։

Դատավորը, այնուամենայնիվ, տեղափոխեց նիստը նոյեմբերի 9-ի ժամը 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ