News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը:

Ակցիայի ընթացքում ուղարկելով կամ ստանալով գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով՝ Բանկի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդը փոխանցումը ստանալու կամ ուղարկելու պահին կստանա նաև դրամական պարգև` 10 000 ՀՀ դրամ գումարի չափով:

Արդշինբանկի գործընկերներն են արագ դրամական փոխանցումներ իրականացնող աշխարհի խոշորագույն և առաջատար դրամական փոխանցումների համակարգերը՝ MONEYGRAM, UNISTREAM, INTELEXPRESS, RIA, CONVERSE TRANSFER, MONEYTUN, որոնց միջոցով հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում արագ և մատչելի գումար ստանալ կամ ուղարկել աշխարհի տարբեր երկրներ:

Դրամական փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլով, եվրոյով և ՀՀ դրամով: Արժույթի փոխարկման դեպքում Բանկը կիրառում է արտոնյալ փոխարժեք:

Հիմնական պայմաններն են՝

  • Ակցիան գործում է 2021թ.  նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ:
  • Յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ ակցիայի պայմաններով կճանաչվի հաղթող և կստանա դրամական պարգև ավտոմատացված ծրագրի միջոցով՝ անկախ նրանից, թե ինչպես և որտեղ է կատարում գործարքը՝ Արդշինբանկի տարածաշրջանի մասնաճյուղերից մեկում, թե կոմունիկացոն կենտրոնի միջոցով:
  • Բանկի կողմից հաղթող ճանաչված հաճախորդները տեղեկացվում են դրամական պարգևի մասին և այն ստանում տեղում` գործարքը կատարելու պահին:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ