News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Առաջիկա հինգ տարում գինու արտադրությունը նախատեսվում է մի քանի անգամ մեծացնել՝ ներկայիս 12-ից դարձնելով տարեկան 60 մլն լիտր։ Այս մասին այսօր 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ հանրապետությունում գինու արտադրությունը կարելի է եւ պետք է 5 անգամ ավելացվի։ «Դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները, եւ նախարարությունը կշարունակի սուբսիդավորել ֆերմերական վարկերը, ինչպես նաեւ կապահովի կաթիլային ոռոգման համակարգերով ոռոգվող նոր խաղողի այգիների հաշվառումը»,-ընդգծեց Քերոբյանը։

Բացի այդ, հաջորդ տարվանից կառավարությունը ֆինանսապես կաջակցի այն ընկերություններին, որոնք իրենց բիզնես գործընթացները բարելավելու համար կսկսեն հրավիրել օտարերկրյա խորհրդատուների։ «Այս ծրագրի բյուջեն դեռ որոշված ​​չէ, սակայն նախարարությունն այսպիսով պատրաստվում է աջակցել մոտ 200 ընկերության։ Խորհրդատուների ներգրավման հարցում աջակցությունը բավականին զգալի կլինի»,-ասաց նախարարը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար. «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու…
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա...
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ