News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հրաժարվել է աշխատել երկրի խորհրդարանում, հայտնում է «Գռուզիա.Online»-ը։ Ինչպես հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Նիկա Օբոլաձեն, պատգամավորները լքում են խորհրդարանական աշխատանքը, քանի դեռ չի լուծվել երկու հիմնական հարց՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը եւ սահմանադրական փոփոխությունները։

«Մենք կասեցնում ենք խորհրդարանի աշխատանքը, բայց մանդատները թողնելը հետաձգվում է։ Քանի դեռ այս հարցերը չեն լուծվել։ Այժմ մենք կենտրոնանում ենք լայնածավալ բողոքի ցույցերի վրա, որպեսզի դրանք սուր լինեն եւ ի վերջո ստիպեն կառավարությանը հաշվի առնել մեծամասնության կամքը երկիրը կառավարելիս»,- ասել է Օբոլաձեն։

Նրա խոսքով` կուսակցությունը պատրաստվում է խորհրդակցել Սաակաշվիլիի հետ մանդատների պահպանման հարցի շուրջ, ուստի «Միացյալ ազգային շարժման» անդամները ցանկանում են այցելել քաղաքական գործչին բանտում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ