News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանելն է։ Պետական մակարդակով պետք է արձանագրվի, որ Արցախի Հանրապետության տարածքը և խաղաղ բնակչությունը ենթարկվել են ադրբեջանական զորքերի և միջազգային վարձկանների հարձակման։ Պետք է արձանագրվի նաև, որ հայկական բանակի, կամավորների, ՄՈԲ-ի հերոսական դիմադրության արդյունքում է, որ հնարավոր է եղել կանխել խաղաղ բնակչության բնաջնջումը։ Նրանց հիշատակը պետք է հարգվի պետական մակարդակով։

Այդ նպատակով Այլընտրանքային նախագծեր խմբի շրջանակներում մշակվել է օրինագիծ, որը սահմանված իրավական կարգավորումներին համապատասխան իմ և Արմեն Գևորգյանի կողմից կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը։

Միևնույն ժամանակ պատրաստել ենք կից գրություն ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու առաջարկով՝ ի նշան հարգանքի և խոնարհումի նրանց սխրագործությունների և հերոսության առջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով...
Շատ դժվար է ասել՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի որեւէ հատված հնարավո՞ր է հրապարակել, թե ոչ. Քոչարյան
Զեկույցը պետք է ուղարկենք համապատասխան գերատեսչություններ, ստանանք...
Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի
ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս...
ՀՀ-ից որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, մասնակցելիս պետք է խոսել հայ գերիների հարցից. Սաղաթելյան
Ուստի, Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն, չպետք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դեպքում, պետք է հստակ բարձրաձայնի Արցախում…
Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ են մեզ տվել, մեզ խափել են․․․
Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել երկու հարցի շուրջ. Դանիելյան
Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, ցանկանում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ