News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկը՝ Տիգրանակերտի (Թուրքիա, Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, վերաբացվելու է Սուրբ Զատկի տոնին:

Պոլսո պատրիարքարանից հայտնում են, որ պատրիարք Սահակ արք. Մաշալյանն օրերս է վերադարձել Դիարբեքիրից, որտեղ այցելել է Սուրբ Կիրակոս եկեղեցի, այնուհետեւ հանդիպել նահանգապետի եւ նահանգային իշխանության այլ ներկայացուցիչների հետ, որոնք մոտիկից հետեւում են եկեղեցու նորոգման աշխատանքներին:

Հայկական եկեղեցին մեծապես վնասվել էր 2015-ի թուրք-քրդական բախումների ժամանակ, ինչից հետո պատրիարքարանն այն նորոգելու համար բազմիցս դիմել էր պետական մարմիններին, հայերի՝ կառույցը նորոգելու դիմումները հասել էին մինչեւ Թուրքիայի նախագահական գրասենյակ: Տեղեկացանք նաեւ, որ ըստ թուրքական օրենքների՝ Թուրքիայում համայնքային հիմնադրամների ենթակայության տակ գտնվող եկեղեցիների նորոգմանն ու պահպանմանը պետությունը չի միջամտում, այդ գործի ֆինանսական ամբողջ բեռը դրված է հիմնադրամների վրա:

Սուրբ Կիրակոս եկեղեցու նորոգումը եզակի դեպքերից է, որի համար թուրքական կառավարությունը գումար է հատկացրել, իսկ հիմնադրամներն իրենց կառույցների միջոցով իրականացնում են շինարարությունը: Հաշվի է առնվել Սուրբ Կիրակոսի պատմական լինելը եւ այն հանգամանքը, որ ինքնատիպ ճարտարապետությամբ հսկա եկեղեցին տարածաշրջանի մշակութային հարստություններից է: Առաջին աշխարհամարտի տարիներին այն արդեն չէր ծառայում հայերին, օգտագործվել է որպես ռազմական շտաբ: 1950-1960-ականներին Դիարբեքիրում մնացած մոտ հազար հայերը եկեղեցում իրենց կրոնական արարողություններն էին կատարում:

Սուրբ Կիրակոս յոթնախորանը կառուցվել է 1376-ին, գտնվում է քաղաքի կենտրոնական՝ երբեմնի հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում: Չնայած քրիստոնեական կառույցի վրա ներդրված հսկայական գումարներին՝ նշվում է նաեւ, որ այդ շրջանում ոչ միայն հայ, այլեւ ընդհանրապես քրիստոնյա համայնքի թիվը բազմակի նվազել է, կառույցի նորոգումն ու պահպանումը կարեւորվում են հիմնականում զբոսաշրջության տեսանկյունից:

Պատրիարքարանը հայտնում է նաեւ, որ սա Սուրբ Կիրակոսի երկրորդ մեծ նորոգությունն է. այն թուրք-քրդական բախումներից առաջ՝ 2011-ին, հիմնանորորգվել էր, եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով պատարագ էր մատուցվում, բայց 2014-2015 թվականներին Սուր շրջանի այլ պատմական կառույցների հետ միասին հայտնվել էր թուրքական բանակի եւ քրդական ուժերի հակամարտության կենտրոնում, վնասվել էին պատուհանները, տանիքը, պատերը: Նորոգման աշխատանքները վերսկսվել են 2019-ին:

Յոթնախորան եկեղեցու առաջին պատարագը՝ 2022-ի Սուրբ Հարության տոնին, նախատեսվում է, որ ուխտագնացության է վերածվելու հայերի համար:

Պատրիարքարանի հաղորդագրության համաձայն՝ Դիարբեքիրի իշխանությունները բարյացակամություն են հայտնել նորոգելու նաեւ Տիգրանակերտի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որն իր ճարտարապետությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու փոքրիկ կրկնօրինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ