News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 96-ամյա Ալիյա Յաբանսուին ազատազրկում կամ հարկադիր բուժում է սպառնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է Mezopotamya-ն։

Կնոջ մոտ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական մի շարք խնդիրներ են հայտնաբերվել։ Նա խոսում է միայն քրդերեն, եւ նրա մեկնաբանությամբ տեսանյութը ձայնագրվում է առանց նրա իմացության եւ թույլտվության, ապա հրապարակվել սոցցանցերում։

Անցած շաբաթ տեղի դատարանը վճռել է, որ Յաբանսուին կբուժեն խիստ ռեժիմի բուժհաստատությունում, քանի դեռ նա «վտանգ է ներկայացնում հանրության համար»։

2014-2019 թվականներին թուրքական դատախազությունը հետաքննություն է անցկացրել 129 000 մարդու նկատմամբ՝ նրանց մեղադրելով Էրդողանին «վիրավորելու» մեջ։ Այս տարվա հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Թուրքիային կոչ է արել փոխել նախագահին վիրավորելու մասին օրենքը, որի համաձայն քրեական պատասխանատվության են ենթարկվում տասնյակ հազարավոր մարդիկ։ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ այդ օրենքը պետք է փոխվի, որպեսզի առանց իշխանության միջամտության երաշխավորվի մարդկանց կամարտահայտության ազատությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Վանում 55 տոկոսով քաղաքապետ ընտրված թեկնածուի փոխարեն քաղաքապետ են ճանաչել 27 տոկոս հավաքած Էրդողանի կուսակցին
Աբդուլլահ Զեյդանը  նշել է, որ օրինական ճանապարհով պայքարելու է քաղաքացիների տված քվեին տեր կանգնելու համար...
Ամենաշատ