News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները գործ են հարուցել 30 մարդու դեմ` Թվիթթերում երկրի նախագահ Թայիփ Էրդողանի մահվան մասին հաղորդագրությունների շարքի պատճառով, հայտնում է AP-ը։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ 30 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել թուրքերեն «olmus» հեշթեգով գրառումներ տարածելու համար, որը թարգմանվում է՝ «համարվում է մահացած»: Նրանք պատասխանատվության են ենթարկվում «ապատեղեկատվություն եւ մանիպուլյատիվ հաղորդագրություններ» տարածելու, ինչպես նաեւ Էրդողանին «վիրավորելու» համար։

Իրադարձությունների զարգացումը տեղի է ունենում 67-ամյա նախագահի առողջության մասին պտտվող խոսակցությունների ֆոնին։ Վերջերս տարածված տեսանյութերում նա դժվարությամբ էր քայլում: Հուլիսին ելույթներից մեկում նրա խոսքը երբեմն անհասկանալի էր հնչում։ Չորեքշաբթի օրը Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերը ցրելու համար՝ նախագահի օգնականները թվիթերում տեսանյութեր են հրապարակել, որոնցում երեւում է, որ նա ավելի ակտիվ է շարժվում Ստամբուլից Անկարա թռիչքի ժամանակ: Անցյալ ամիս հասարակայնության հետ կապերի բաժինը  հրապարակել է տեսանյութ, որտեղ Էրդողանը բասկետբոլ է խաղում՝ հերքելու համար այն լուրերը, որ նախագահը կարող է հիվանդ լինել։

Էրդողանը 2012 թվականին ստամոքի լուրջ վիրահատության է ենթարկվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը կարող է ընտրություններում հավաքել ընտրողների ձայների 47,4 տոկոսը․ Optimar-ի հարցման արդյունքները
Նրա ընդդիմախոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ․․․
Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico
Գրեթե մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից, ինչպես նաեւ տնտեսության կառավարման ոլորտում երկար տարիների սխալ կառավարումից հետո խորհրդարանում եւ կուսակցական շտաբերում․․․
Թուրքիայի ընդդիմությունն առաջադրել է նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուին
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ավելի վաղ միաձայն կողմ էր քվեարկել մայիսի 14-ը․․․
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը նախագահի իր թեկնածուին չի առաջադրի
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին...
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ դաշինքի մեջ մտնող «Ազգայնական շարժում»․․․
Քըլըչդարօղլուն, եթե նախագահ ընտրվի, մտադիր է սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Չեւիքյոզը նշել է Քըլըչդարօղլուի մտադրությունների մասին...
Ամենաշատ