News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն այլ ելք չունի Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։ Այս մասին haqqin.az-ին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ «օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը» դադարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայման լինել։

«Այժմ Հայաստանը պետք է վճռականություն ցուցաբերի, որպեսզի Ադրբեջանի հետ համատեղ աշխատի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց դա կախված չէ միայն մեկ կողմի ցանկությունից։ Հայաստանն այլ ելք չունի՝ Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։ Մեր ժողովուրդները ապրել են կողք կողքի։ Պետք է, որպեսզի հայ ժողովուրդը իր ձեռքը վերցնի երկրի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Յըլդըրըմը։

Հիշեցնենք, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել  Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի առաջադրած պայմանը հրաժարումն էր Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ