News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բարձր է գնահատվել մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: ԱԺ նախագահն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգի կարեւորությունը՝ փաստելով, որ  մեր երկիրը շարունակելու է շարժվել այդ օրակարգով:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ:

Առանձնակի կարեւորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը:

Համազեկուցողները տեղեկացրել են, որ քննարկումներ են  ունեցել հայաստանյան գործընկերների հետ՝ առանձնացնելով փոխգործակցության  որոշ առաջնահերթություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ: Անդրադարձ է եղել  խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ իշխանություն-ընդդիմութուն խորհրդարանական ձեւաչափի ներկա վիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Անահիտ Մանասյանը ԵԽ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանվածների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները...
Եվրոպայի խորհուրդը 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծման համար
ԵԽ-ն կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը...
Ամենաշատ