News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ընտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը։

Ըստ ԱՊԱ-ի` Ջ.Բայրամովը նշել է, որ «հակառակ կողմն ընտրել է մեր ժողովրդի ու պետության դեմ ագրեսիայի եւ ռազմական սադրանքների ուղին` այս քաղաքական գործընթացի արգելակման, դրա արհեստական ​​ձգձգման հարթությունից»։

«Բնականաբար, սա, եթե կարելի է այդպես ասել, լցվել է Ադրբեջանի համբերության բաժակը։ Մեր երկրի սահմանադրությանը եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան՝ Ադրբեջանը հակահարձակողական օպերացիա սկսեց։ 44-ամյա\ պետք է լինի 44-օրյա\ Հայրենական պատերազմի արդյունքում, օկուպացիայից ազատագրվեցին մեր 7 շրջանները, Շուշա քաղաքը, այդ թվում՝ մեր 9 քաղաքները եւ հարյուրավոր բնակավայրեր։ Ադրբեջանը վերականգնեց միջազգային փաստաթղթերում նշված իր սահմանները՝ հայ-ադրբեջանական եւ իրանա-ադրբեջանական պետական ​​սահմանները»։

Ադրբեջանցի նախարարի անկեղծությունը, ով հրապարակավ ընդունեց ագրեսիայի փաստը, որը նա «հակահարձակողական օպերացիա» է կոչում, աննախադեպ է։ Փաստորեն, Բայրամովը խոստովանեց, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հնավարոր եւ անհնարին նորմերը՝ ագրեսիայի ակտ կատարելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը անազնիվ է, խոսելով «միջազգային փաստաթղթերում նշված սահմանների վերականգնման մասին»։ Չլինելով ԱԽՍՀ իրավահաջորդը՝ Ադրբեջանը չունի իրավական հիմք Խորհրդային Ադրբեջանի սահմաններին հավակնելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ