News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թեհրան-Բաքու հարաբերությունները շարունակվում են դրական և բարիդրացիական ուղղությամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով` որոշ հարցերում կարող են տարաձայնություններ լինել, սակայն կարեւոր է, որպեսզի երկու կողմերն էլ լուրջ կամք դրսեւորեն խոչընդոտները հաղթահարելու համար։ «Ես եւ իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը երկու երկրների անունից կշարունակենք մեր դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ հարաբերությունները լիարժեք զարգացնելու եւ թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով»,- ասել է Իրանի նախարարը։

Նա պարզաբանել է, որ այս շրջանակներում կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համագործակցությունը հանրային եւ լրատվական տարածքի ավելի լավ կառավարման համար, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համատեղ կոմիտե ստեղծել։ «Մենք մեր հարեւաններին բարեկամներ ենք համարում եւ այս առումով կարեւորում ենք այդ հարաբերությունները կարգավորող սկզբունքները»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ