Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով իրավաբանական կարգավիճակ է տրվում կրոնական միավորումներին:
«Փաստաթուղթը երեկ է ստացվել, եւ նախագահը երեկ էլ ստորագրել է»,- «Նովոստի-Գռուզիա» գործակալությանը հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն` նկատելով, որ փաստաթուղթն արդեն հետ են ուղարկել խորհրդարան հրապարակելու համար:
Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով հուլիսի 5-ին հաստատել էր փոփոխությունները: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ կոնկորդատ կարող է ձեւակերպվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:
Վրացական խորհրդարանի որոշմամբ, իրավաբանական անձի կարգավիճակ են ստացել Հայ առաքելական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Մահմեդական համայնքը, Հրեական համայնքը եւ Բապտիստական եկեղեցին:
Հանրային իրավունքի իրավաբանական անձը կազմակերպություն է, որը անկախ պետական վերահսկողությունի ց իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հանրային գործունեություն:
Օրինագծին դեմ էր արտահայտվել վրաց պատրիաք Իլյա 2-րդը:




























