News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տաշիր պիցցա» սննդային ցանցի՝ Երեւանի Խանջյան փողոցի մասնաճյուղում սննդից թունավորված քաղաքացիների թիվը 4-ն է։ Նրանցից մեկի ընկերուհին՝ Անահիտ Խաչիկյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 4-ն էլ միասին նոյեմբերի 3-ին պիցցա են կերել սննդի կենտրոնում։։ Թունավորվածները քույր եւ եղբայրներ են՝ 18-ից 22 տարեկան։

«Կերել են սնկով պիցցա, որի անունը կոնկրետ չեն հիշում։ Հաջորդ առավոտյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սրտխառնոց, թուլություն, գլխապտույտ է ունեցել, հետո մյուսներն են սկսել վատ զգալ, դիմել են հիվանդանոց։ Իմ ընկերոջ քույրն ամենավատ  վիճակում է եղել՝ 39 աստիճան ջերմությամբ։ Սիստեմաներ են ընդունում, հիմա աննշան փոփոխություն կա, կարողանում են ինքնուրույն շարժվել»,– պատմեց նա՝ նշելով, որ 4-ի վիճակն էլ բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Նշենք, որ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ  «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ, միջին ծանր վիճակում։ Նրանցից երկուսը երեխաներ են՝ 10 եւ 13 տարեկան։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ