News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ից մեր երկրում ուժի մեջ են մտել պարզեցված կանոններով վարորդական իրավունքի վկայական ստանալու եւ ավտոմեքենա գրանցելու ընթացակարգերը։ Կառավարության իրականացրած մոնիտորինգը ցույց է տալիս, որ կոռուպցիոն երեւույթներն էապես նվազել են:

Կառավարության նիստի ընթացքում տեղեկացնելով այդ մասին` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց նաեւ, որ փոխարենն առաջացել է քաղաքացիների դժգոհությունը` կապված սպասարկման որակի հետ։ Այդտեղ դեռեւս գերիշխում է ֆորմալիզմը, եւ քաղաքացիները շատ ժամանակ են ծախսում իրենց վկայականներն ստանալու համար։

Ըստ վարչապետի` կոռուպցիոն ռիսկերն այս պահի դրությամբ միայն առնչվում են այսպես կոչված «դալալներին», որոնք հանդիսանում են միջնորդ, եւ այս երեւույթը նույնպես պետք է վերացվի։ Ոստիկանությանը հանձնարարվեց ավտոմեքենաների գրանցման ժամանակ քաղաքացիներին ձերբազատել բյուրոկրատական քաշքաշուկներից: «Կարծում եմ, պարոն Օսիկյան, որ մոտակա 2 ամիսների ընթացքում մեքենաների գրանցումը, գրանցումից հանելը չպետք է գերազանցի 1 ժամը, դա առավելագույնը պետք է լինի, իսկ 2 ամիս հետո այդ ժամանակահատվածը պետք է կրճատվի»,- ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանին դիմելով` ասաց  ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց նաեւ, որ վարորդական վկայականների տրամադրման նոր գործընթացը քաղաքացիներին ազատում է բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտությունից: Փոխարենը` առողջապահության նախարարարությունը պետք է կազմի համապատասխան հիվանդությունների ցանկ եւ ուղղակիորեն տրամադրի ճանապարհային ոստիկանությանը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը պետք է կազմեր միասնական տեղեկատվական բազա, սակայն մինչ այսօր այդ աշխատանքը չի արվել: Տ. Սարգսյանը կրկին հանձնարարեց առողջապահության նախարարությանը` ձեռնարկել միջոցառումներ այդ միասնական բազայի ստեղծման եւ ոստիկանությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ