News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Anonymous շարժման ղեկավարությամբ տեղի ունեցող Միլիոն դիմակների երթի 12 մասնակից կալանավորվել է, տուժել է իրավակարգի ութ պահապան։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը։

Ուրբաթ երեկոյան  ակցիայի մասնակիցներն այրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խրտվիլակը Թրաֆալգարյան հրապարակում։

«Ոստիկանությունն ընդհանուր առմամբ կալանավորել է 12 մարդու՝ պարեկելով Լոնդոնի այսօրվա ցույցը։ Կալանավորումները կատարվել են տարբեր իրավախախտումների համար։ Ութ ոստիկան վիրավորումներ է ստացել։ Սա անընդունելի է»,- ասվում է ստիկանության Թվիթերի հայտարարությունում։

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կշարունակեն պարեկել քաղաքում։

Anonymous շարժումը միավորում է «հաքտիվիստներին», որոնք պաշտպանում են քաղաքական գաղափարներ առաջադրելու, մարդու իրավունքների պաշտպանության եւ ինտերնետում առանց գրաքննության տեղեկատվության ազատության համար համակարգչային ցանցերի օգտագործման գաղափարը։ Լոնդոնի ակցիաների որոշ մասնակիցներ հանդես են եկել Ջուլիան Ասանժին ազատ արձակելու, մյուսները՝ COVID-անձնագրերը չեղարկելու պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ