Երեւանում այս պահին աշխատանքներն է մեկնարկել «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումը:

Ֆորումին մասնակցում են բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, նրանք հանդես կգան ելույթներով:

Ֆորումը մեկնարկել է «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի հիմնադիր-ղեկավար Հովհաննես Հարությունյանի ելույթով, այնուհետեւ ելույթներով հանդես կգան «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանը, Արթուր Ղազինյանը, Էլինար Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյան եւ այլոք: