News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիայի ռազմական գործողությունների դադարեցման տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել հերթական միլիտարիստական ​​ելույթով։

Ելույթը, ինչպես եւ սպասվում էր, հնչեցվեց օկուպացված հայկական Շուշիում, ուր Ադրբեջանի նախագահը ժամանել է զինվորական համազգեստով` իր կնոջ՝ Մեհրիբանի ուղեկցությամբ:

Ելույթի էությունը, որն ուշադրությամբ լսում էր մի քանի տասնյակ զինծառայող, կայանում էր անձնապես իր, ադրբեջանական բանակի, նորից իր, կրկին իր եւ նորից իր գովերգման մեջ։ Ուշագրավ է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որն ընդհանրապես չի փոխվել Բաքվի կողմից հաստատված «3+3» բանաձեւի առաջարկի համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարի ելույթի բառացիորեն յուրաքանչյուր պարբերությունում «թշնամի հայեր»՝ «էրմենի դուշման» արտահայտությունն էր։

Իլհամ Ալիեւը նույնիսկ հաստատեց, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ. «Երբ 2003 թվականին առաջին անգամ ընտրվեցի նախագահի պաշտոնում, ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ասացի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր պատմական հողերը` լինի դա խաղաղ, թե ռազմական ճանապարհով: Եվ այդպես էլ եղավ։ Տարիների խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին. հակառակը, թշնամին էլ ավելի լկտիացավ։ Եթե ​​օկուպացիայի առաջին տարիներին ադրբեջանական ժողովուրդը եւ ես դեռ որոշակի հույսեր ունեինք բանակցային գործընթացի հետ կապված, ապա վերջին շրջանում այդ հույսերը լիովին վերացան»։

Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայատյացության եւ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, հենց Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ձեւակերպումներն են ադրբեջանցի զինվորականներն օգտագործում գերեվարված հայերի սպանությունների եւ խոշտանգումների տեսագրություններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ