News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան գրադարանների համար նախատեսվում է հայոց պատմության եւ մշակույթի վերաբերյալ գրքերի հրատարակում սկսել։ Այս մասին նոյեմբերի 8-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, մշակույթի ոլորտը համակարգող Արա Խզմալյանը։

Փոխնախարարի խոսքով, գրքերը կտպագրվեն օտար լեզուներով, եւ այդ նպատակով ՀՀ իշխանությունները պետբյուջեից մոտ 36 մլն դրամ կհատկացնեն։

«Բացի այդ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հեռանկարային ծրագրեր է քննարկում՝ հայագիտական հետազոտություններում օտարերկրյա գիտնականներին եւ գիտական կենտրոններին ներգրավելու համար, որպեսզի դրանք պարբերաբար տպագրվեն արտասահմանյան գիտական հրատարակություններում»,- հավելեց գերատեսչության ղեկավար Վահրամ Դումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ