News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հրապարակել է հոդված՝ անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող  (Շենգավիթի նստավայր) ԵԴ/0253/01/19 գործով քննությունը.

«Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:

Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկացնում դատախազներին, որ նիստը հետաձգվելու է, իսկ Արմեն Գևորգյանին պատասխանում են, որ նրա դիմումը կքննարկվի այսօրվա նիստում, որն, ըստ էության, արդեն պարզ էր, որ չի կայանալու:

Ստացվում է, որ Դանիբեկյանի համար դատախազությունը ավելի բարձր օղակ է, քան ԱԺ-ն, որովհետև ԱԺ պատգամավորին, ով օժտված է ներկայացուցչական մանդատով կարելի է կանչել հետաձգված նիստին:

Բայց սրանով աբսուրդի թատրոնը չի ավարտվում: Աննա Դանիբեկյանն անում է հերթական անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, և այլ տարածք մեկնելու համար նրան անհրաժեշտ է վարույթն իրականացնողի թույտվությունը:

Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք:  Նախորդ տարի այս օրերին, երբ իր իմացությամբ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը գտնվում էին Արցախում, Արցախը այլ տարածք չէ՞ր:

Հավանաբար, Դանիբեկյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում նոյեմբերի 9-ի դրությամբ: Հետաքրքիր է նաև Դանիբեկյանի անձնական դիքորոշո՞ւմն է, թե իշխանությունների:

Զուտ իրավական տեսանկյունից, մի բան ակնհայտ է, որ Դանիբեկյանը դրսևորում է ակնհայտ կանխակալ մոտեցում, որը խիստ կասկածի տակ է դնում նրա անաչառությունը, և ցուցաբերում է դատավորին  ոչ հարիր վարքագիծ:

Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ նիստերի դահլիճում հրավառություն են կազմակերպելու՝ Ալիևին համահունչ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ