News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանականցիներն այսօր՝ ցերեկը, կրակ են արձակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանը:

«Հող վարող տրակտորի վրա են ադրբեջանցիները կրակել: Տրակտորի ապակիներն են վնասվել, փառք Աստծո, վարորդը չի վիրավորվել, բայց հրաշքով է փրկվել՝ տրակտորի մեջ նստած է եղել այդ պահին: Կրակոցից հետո բնակիչը տրակտորը քշել, հետ է վերադարձել»,- նշեց համայնքապետը:

Սմբատյանի փոխանցմամբ՝ այլ կրակոցներ ադրբեջանական կողմից չեն արձակվել:

«Նմանատիպ դեպքեր չեն եղել: Բնակիչները միշտ էլ հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացրել: Մենք միշտ էլ սահմանը գութանով ենք գծել»,- նշեց Սմբատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ