News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։

Ինչպես տեղեկացրել են ԱԺ մամուլի ծառայությունից, Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ղեկավար Ա. Կոնջորյանը ընդգծել է երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը։ Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցությունը։

Ա.Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի խնդրին։ Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնց հետեւանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտ խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ։

Հանդիպման ընթացքում արծարծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը։

Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները այսուհետ եւս սերտորեն կհամագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարող է էապես նպաստել արդյունավետ հարաբերությունների խորացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Թրեյսին եւ բրիգադային գեներալ Վոհնը մասնակցել են շարժական հոսպիտալի սարքավորումների նվիրատվության արարողությանը
«Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»․․․
Հաստատվել է Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայ-ամերիկյան…
ՀՀ ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սուրեն Սարգսյան
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից…
Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյան-Նենսի Փելոսի հանդիպումը. Հայտնի է՝ ինչ են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը քննարկել են հայ ռազմագերիների ազատ արձակման, տարածաշրջանում կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր…
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները...
Ալեն Սիմոնյանի հետ ընդդիմությունից Վաշինգտոն կմեկնի միայն Արթուր Վանեցյանը․ պատվիրակության կազմը հայտնի է
Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ