News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթեւ ճանապարհը, այնտեղից էլ կա՛մ Գորիս, կա՛մ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գտնվող համայնքների (Շուռնուխ, Որոտան, Ճակատեն) համար աշխատանքներ են կատարվում, որ դրանց ճանապարհները բարեկարգվեն. այժմ դրանք ասֆալտապատ չեն, բայց մոտ ժամանակներում, ըստ ԱԽ քարտուղարի, ասֆալտապատ կլինեն։

Արմեն Գրիգորյանը կրկին վստահեցրել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման տեսանկյունից միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ