News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով՝ որեւէ համայնք շրջափակման մեջ չի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իհարկե ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չի, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, գոնե ճանապարները գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Համոզված ենք, որ շուտով կունենանք նաեւ ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ