News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-10-ին կիրականացնի «Այցելություն Արցախ» ճանաչողական ուխտագնացությունը։ Միջոցառման նպատակն է Մանկավարժական համալսարանի շուրջ 50 ուսանողներին, ովքեր չեն եղել Արցախում, ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձաններին, նրանց հնարավորություն ընձեռել այցելել ԼՂՀ թանգարաններ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաեւ Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կապեր կհաստատեն Արցախում գործող երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների հետ: Միջոցառման ընթացքում այցելություն կլինի Բերձորի թանգարան, Շուշի, Ստեփանակերտ, վերջերս պեղված Տիգրանակերտ քաղաքի ավերակներ եւ թանգարան, Գանձասարի եւ Ամարասի վանական համալիրներ: Նախատեսվում է երիտասարդների հանդիպում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի, ինչպես նաեւ մի շարք ուսանողական եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Միջոցառման շրջանակներում կլինի նաեւ այցելություն Ստեփանակերտում տեղակայված զորամասերից մեկը:

Տպել
Ամենաշատ