News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը եւ ակտիվորեն մասնակցում է խաղաղության կառուցման եւ հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցչի` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ:

«Այս շաբաթ լրանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարելիցը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորուստների համար եւ ցավակցություն է հայտնում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին։ Թեեւ ռազմական գործողությունները դադարեցվել են, դեռ շատ չլուծված խնդիրներ պետք է լուծվեն՝ բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման ուղղությամբ շարժվելու համար։ Կոչ ենք անում, մասնավորապես, խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, լիարժեք համագործակցել ականազերծման եւ սահմանային շրջաններում լարվածության թուլացման գործում։

ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման եւ ակտիվորեն ներգրավված է խաղաղության կառուցման եւ հետկոնֆլիկտային վերակառուցման մեջ: Այն մեծ դեր ունեցավ բանտարկյալների ազատ արձակման եւ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում: ԵՄ-ն նաեւ աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց՝ ավելի քան 17 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելով, այդ թվում` ականազերծման եւ շուտափույթ վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է նաեւ աջակցել սահմանների դեէսկալացմանը եւ սահմանազատմանը` տեխնիկական աջակցություն տրամադրելով ըստ անհրաժեշտության, ինչպես նաեւ խրախուսում է փոխգործակցությունը եւ տնտեսական համագործակցության վերսկսումը Հարավային Կովկասում:

Ավելի քան երեսուն տարվա հակամարտությանն ու տառապանքներին վերջ տալու համար համապարփակ կարգավորում է անհրաժեշտ: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն համագործակցել համապատասխան միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ լիովին կաջակցի նրանց մանդատի կատարման գործում՝ աշխատելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ