News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության եւ բելառուսական Կարմիր Խաչի հետ համատեղ լեհ-բելառուսական սահմանին օգնություն է ցուցաբերել ներգաղթյալներին։Այս մասին հայտարարել է գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ այժմ կարեւոր է կանխել մարդկանց մահը եւ տեղահանվածներին ավելի անվտանգ վայր տեղափոխել։ Գրանդիի խոսքով՝ գրասենյակը պատրաստ է օգնել լուծումներ գտնել։

Երկուշաբթի Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ փախստականների խումբը, հիմնականում՝ քրդեր, ժամանել է լեհ-բելառուսական սահման։ Լեհական սահմանին կանգնել է ավելի քան 2000 փախստական, այդ թվում՝ մեծ թվով կանայք եւ երեխաներ։Լեհ ուժայինները խոչընդոտել են նրանց ներթափանցումը, որից հետո ներգաղթյալները փորձ են ձեռնարկել՝ հաղթահարելու պատնեշը։  Գրասենյակի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն ասել է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին աղետալի է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ