News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Farm Sanctuary-ը՝ կենդանիների պաշտպանության ամերիկյան բարեգործական կազմակերպությունը, ստորագրահավաք է նախաձեռնել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով Գոհաբանության օրը «ներված» հնդկահավերին նվիրել կենդանիների պաշտպաններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բոլոր ցանկացողները կարող են ստորագրել խնդրագիրը։ Արդեն ստորագրածների թվում են հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը, օսկարակիր դերասան Հոակին Ֆենիքսը, բրիտանացի երգիծաբան Ռիքի Ջերվեյսը, դերասանուհիներ Ռունի Մարան եւ Մինա Սուվարին:

Ինչպես նշում է կազմակերպությունը, Բայդեի կողմից սովորաբար «ներում ստացած» հնդկահավերը «ուղարկվում են ֆերմաներ, կենդանաբանական այգիներ եւ համալսարաններ թռչնաբուծական ծրագրերի համար, որտեղ նրանց, ամենայն հավանականությամբ, չեն խնամում»։ Այդ կապակցությամբ Farm Sanctuary-ն խնդրում է պետության ղեկավարին թռչուններին փոխանցել իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ