News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայկական կողմից վիրավոր  կամ զոհ չունենք, ադրբեջանական կողմից ասում են 3 վիրավոր կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Շուշիում «Ջրմուղ կոյուղի» ընկերության սպանված աշխատակցի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Իմ ունեցած տեղեկություններով Մարտիկը հարազատ եղբայր չուներ, նռնակ նետողը միգուցե նրա զարմիկն է եղել: Բարեբախտաբար, մեր կողմից վիրավոր եւ զոհ չունենք, իմ ունեցած տեղեկություններով ադրբեջանական կողմից 3 վիրավորներ կան, ինչպես տեսանյութից երեւում է` վնասն այդքան լուրջ չի եղել: Ուղղակի մարդիկ արդեն անզորությունից ելնելով, չունենալով անվտանգության այլ երաշխավոր դիմել են այդ քայլին: Ինչ վերաբերում է արցախցուն տանելու կադրերին, ես այն չեմ որակի որպես ձերբակալություն, ուղղակի տարբերակ չկար դեպքի վայրից հեռացնելու եւ այդ մարդու անվտանգությունը ապահովելու: Այս միջադեպը փաստում է, որ ժողովուրդը ի դեմս Արցախի իշխանությունների չունի անվտանգության երաշխավոր կոնկրետ Արայիկ Հարությունյանի դեմքով: Եթե ինքը իր հայտարարություններով ասել է, որ ինքը չի կարող հանդիսանալ անվանգության երաշխավոր, ապա պետք է հարց տանք իրեն, թե ինչ է անում այդ աթոռին, ինչու է բազմել եւ չի գնում, տեղը զիջում նրանց, ովքեր կարող են անվտանգություն ապահովել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով` սպասելի էր, որ նման միջադեպեր կլինեն, քանի որ քաղաքացին հասկանում է, որ ինքն է դառնում իր եւ իր ընտանիքի անվտանգության երաշխավորը:

«Անցած տարի ստեղծեցին հայի վախկոտ կերպարը, սակայն հիմա հայն ապացուցում է, որ ինքը չի վախենում եւ կարող է ոտքի կանգնել, վախեցնել եւ այնպես անել, որ դիմացինը փախնի, եթե իրեն չխանգարեն դավաճան իշխանությունները»,- ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ ժամանակն է ազատագրական շարժում սկսել, պաշտպանել արցախցու խաղաղ ապրելու իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ