News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի բանտերի տնօրինությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից տեղափոխել դատարանի դահլիճ, սակայն կարող է հնարավորություն ընձեռել նրան առցանց մասնակցել դատավարությանը, ասվում է Հատուկ քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։

Երկուշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա այսպես կոչված «պիջակների գործով» դատավարությունը, որի շրջանակներում մեղադրյալ է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Սաակաշվիլին մեղադրվում է իր նախագահության օրոք 8.8 մլն լարիի բյուջետային միջոցները շքեղ իրերի վրա ոչ պատշաճ ծախսելու մեջ։ Երկար ցուցակում, ինչի վրա ծախսվել են բյուջետային միջոցները, Լոնդոնում գնված պիջակներն ու 49.5 հազար լարիանոց քաշմիրե վերարկուն է, ինչպես նաեւ` այլ թանկարժեք հագուստ, հաշիվներ թանկարժեք հյուրանոցային համարների, սպա-սրահների համար եւ այլն։

«Որոշման ընդունման դեպքում հատուկ քրեակատարողական ծառայությունը կապահովի մեղադրյալ/դատապարտյալ Սահակաշվիլիի հեռավար մասնակցությունը դատական ​​նիստին, հնարավոր է նաեւ դատական ​​նիստն անցկացնել մեղադրյալների եւ դատապարտյալների համար թիվ 18 բուժհաստատությունում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննում է ՝ «Դավադրություն կամ ապստամբություն` Վրաստանի սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով» քրեական գործը:

Մասնավորապես, հրապարակայնորեն տարածված հայտարարությամբ հայտնի դարձավ, որ ծրագրվում էր կանխել Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխումը մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին պատկանող ավտոմեքենաներով հաստատություն տանող ճանապարհները փակելու միջոցով:

«Նրանք մտադիր էին իրականացնել նշված դեստրուկտիվ բնույթի գործողությունը, որին կմասնակցեր մոտ 500-600 ավտոմեքենա, որը կանվերահսկելի իրավիճակ, քաոս առաջացներ։ Ստեղծված իրավիճակը կխանգարեր Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխման գործընթացին։ Նման գործողություններ կարող էին տեղի ունենալ դատարանի դահլիճ նրան ուղեկցելու ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկուշաբթի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», ծրագրում է արգելափակել Թբիլիսիի Մտկվարիի երկու ափերով երթեւեկությունը եւ կաթվածահար անել մայրաքաղաքը։ Ընդդիմադիրները պահանջում են 46 օր առաջ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական բազմապրոֆիլ ​​կլինիկա եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ