News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսպես կոչված «պիջակների գործով» դատավարությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ընթանում է ընդդիմության հանրահավաքին զուգահեռ, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն։

Սաակաշվիլիի մի քանի կողմնակից քաղաքային դատարանի շենքի մոտ մի քանի պիջակ, մաքրող միջոցներ, շամպուն, զուգարանի թուղթ, ատամի մածուկ եւ ծաղկեպսակ են բերել։ Նրանց կարծիքով` այդ իրերը վկայում են Սաակաշվիլիի հասցեին մեղադրանքների անհեթեթության մասին։

«Մենք այս պերֆորմանս անցկացնում ենք, որպեսզի ցույց տանք, թե որքան անհեթեթ են Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին հնչող մեղադրանքները»,- ասել է հանրահավաքի մասնակից Իրինա Ցաաձեն։

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ Հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվել է դատարան բերել կալանավորված նախկին նախագահին։

Այսպես կոչված «պիջակների գործով» դատավարությունն ընթանում է առանց մեղադրյալի։ Քրեակատարողական ծառայությունը հրաժարվել է նրան դատարան տեղափոխել՝ վախենալով սադրանքներից։

Սաակաշվիլին մեղադրվում է իր նախագահության օրոք բյուջետային միջոցներից 8.8 մլն լարի շքեղ իրերի վրա ոչ պատշաճ կերպով ծախսելու մեջ։ Երկար ցուցակում, որտեղ ներկայացված են այն իրերը, որոց համար ծախսվել են բյուջետային միջոցները, Լոնդոնում գնված բաճկոններ եւ 49.5 հազար լարի արժողությամբ քաշմիրե վերարկուն է, ինչպես նաեւ` այլ թանկարժեք հագուստներ, թանկարժեք հյուրանոցային համարների, սպա-սրահների համար հաշիվներ եւ այլն։

Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը վերաբերում է խոշոր չափով բյուջետային միջոցների վատնմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ