News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգի դատական իշխանությունները քրեական գործ են հարուցել Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեի դեմ, հայտարարել է Եվրամիության այս ոչ մեծ երկրի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Լիբանանի կենտրոնական բանկի ներկայացուցիչն ասել է, որ Սալամեն չի տեղեկացվել Լյուքսեմբուրգում իր դեմ հարուցված որեւէ գործի մասին, եւ հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Սալամեի դեմ առնվազն երկու եվրոպական հետաքննություն է անցկացվում, այդ թվում՝ Շվեյցարիայում՝ կապված «ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման» հետ։

Ֆրանսիական դատախազությունը եւս մայիսի վերջին է սկսել Սալամեի դեմ փողերի լվացման մեղադրանքների նախնական հետաքննություն: Սալամեի փաստաբանը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Սալամեն նախկինում հերքել է հետաքննությունների հետ կապված որեւէ իրավախախտում: Լիբանանի ֆինանսական համակարգի փլուզման պատճառով նա ենթարկվել է կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում իր 28-ամյա պաշտոնավարման ընթացքում ամենախիստ հսկողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ