News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բանակցությունների միջոցով ադրբեջանական զորախումբը, որ առաջ էր եկել, հետ է քաշվել, այդ տարածքներում այն վիճակն է, որե ղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ 4 հենակետերի, որոնք որեւէ մեկի կողմից չի վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են. «Այնտեղ չկան նաեւ ադրբեջանական զորախմբեր»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ հենակետերը հայկական տարածքներում են, թե դելիմիտացիայի ժամանակ պետք է ճշտվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ մասին հիմա խոսելը ճիշտ չէ, ակնհայտ է, որ դա մեզ համար հայկական տարածք է:Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ընթացքում մենք դա կապացուցենք եւ այդ ուղղությամբ քայլեր կանենք»:

Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանիները այդ տարածքներից հետ են գնալու. «Հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ, որովհետեւ դեմարկացիան ու դելիմիտացիան վերաբերում է մի քանի երկրի, այն վերաբերում է առնվազն երկու երկրի: Յուրաքանչյուր տրամաբանություն, որ կդրվի այդ բանակցությունների մեջ, կիրառելի է երկու կողմի համար»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արեւմուտքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշումներին․ Ալեքսանդր Ռար
Ամբողջ Արեւմուտքը հաստատակամորեն որդեգրել է այն դիրքորոշումը, որ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման հարցը հետին պլան է մղվել...
ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն…
Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի...
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը «մոռացել է» պատմել գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին
Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա․․
Հայկական կողմը պատրաստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը. Միրզոյան
Այժմ շրջանառվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գաղափարը. հայկական կողմը պատրաստ է դրան...
Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին
Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ