News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» երեւանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Այդ մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է կինոփառատոնի տնօրեն, ռեժիսեր Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով` սիրված,  տաղանդավոր Ֆանի Արդանի այցելություն կդառնա փառատոնի նվերը; Նա կժամանի այստեղ իր ռեժիսորական աշխատանքներով:  Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր  կներկայանա փառատոնին իր նկարահանած երկու ֆիլմերով` «Մոխիր եւ արյուն»  եւ  կարճամետրաժ «Բացակա երազներ» («Сhimeres absentes»):

Խաչատրյանն հավելեց, որ Երեւանում փառատոնի բացման նախօրեին ծրագրված է Արդանի մամուլի ասուլիսը։ Նա ընդգծեց, որ Ֆանի Արդանը կպարգեւատրվի հատուկ մրցանակով՝ Փարաջանովի «Թալերով»։

Արդանից բացի, «Փարաջանովի Թալերների» կարժանանան նաեւ հունգարացի ռեժիսոր Բելա Թառը եւ ռուս ռեժիսոր Ռոման Բալայանը։

2011թ.-ին «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարհի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը։

8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները
Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ «The Guardian»-ի եւ «London Evening Standard»-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը:   Ժյուրիի մյուս անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-Չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) եւ Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ