Հնչող կրակոցների ձայները Գորիսում լսելի են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Կրակոցներն Իշխանասարի ձախ հատվածում են՝ դեպի Սիսիան։ Դեռևս մանրամասներ ասել չեմ կարող, ինքս էլ փորձում եմ պարզել»,- նշեց նա։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։