News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի օմբուդսմենը պահանջում է «հիմնարար միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ»
Դիմումի մեջ ասվում է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի տարիներին տեղադրված ականները դեռ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»...
Իլհամ Ալիեւը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել
«Թող ոչ ոք մեզ դաս չտա, խորհուրդներ չտա, չսովորեցնի։ Դրա անհրաժեշտությունը չկա...
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես...
Ադրբեջանցի պատգամավորը բողոքարկում է Human Rights Watch-ի գոյություն չունեցող զեկույցը՝ Հայաստանին մեղադրելու համար
Հուսով ենք, որ Human Rights Watch-ը պատշաճ կերպով կարձագանքի այս հայտարարությանը․․․
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը կառուցողական մթնոլորտում է անցել․ Գրիգորյան
Դեռեւս չկան պայմանավորվածություններ սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ․․․
Ադրբեջանի իշխանություններն առաջարկում են թյուրքալեզու երկրների ԽՎ նիստ անցկացնել օկուպացված հայկական Շուշիում
Հավանաբար, այդ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին․․․