Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Նախագահները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի վերաբերյալ։