News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արևելյան սահմանագոտում նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, մարտական գործողությունների ընթացքում զոհված 30-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել, սակայն շարունակել էր կռվել մինչև պատերազմի ավարտը։

«Կողքին արկ էր պայթել ու վնասել ականջը։ Լսողության հետ խնդիրներ էին առաջացել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Հարությունյանի բարեկամուհին։

Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։ Նա եւ իր եղբայրը պայմանագրային զինծառայողներ էին, բնակվում էին Երեւանում։ Մերուժանը պայմանագրային զինծառայող էր դարձել մոտ չորս տարի առաջ, եղբայրը՝ ավելի ուշ։

«Վերջին շրջանում հիմնականում Գորիսում և Սիսիանում էին ծառայությունն անցկացնում։ Դեպքի օրը եղբոր հետ ծառայողական մեքենայով գնացել էին դիրքեր, եղբայրը մնացել է ներքևում, իսկ Մերուժանը բարձրացել է դիրքեր»,- պատմեց Մերուժանի բարեկամուհին։

Մերուժանն ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա՝ 12 տարեկան դուստր և 2 տարեկան որդի։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ ծայրահեղ լարված էր։ Ժամը 13։00-ի սահմանում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Պաշտպանության նախարարությունը դեռևս հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեւարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ