News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այսօր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ստացել է 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։

Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020 թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի  տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա: «Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլցված է ծրագրերում, այդ թվում՝  կրթական:  ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է», - ասել է Արայիկ Հարությունյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով, և մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինել այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից։ Սա նաև բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար՝ անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ», - ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Դր. Չի-Ֆուն Չանի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:

Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ,  վստահելի և ապահով»,-ասել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:

«Աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է։ Մարդկանց կյանքը շարունակաբար փոփոխվում է կախված լինելով՝ կլիմայի, կենսական համակարգների և ենթակառուցվածքների, մատակարարման շղթայի և այլ փոփոխություններից։ Այս շարքում կարելի է նշել նաև աշխարհին պատած Քովիդ համավարակը: Ամեն ինչ փոխկապակցված է։ Բոլոր փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ են տարբեր միջոցներ։ Արհեստական բանականությունը (AI), Իրերի համացանցը (IoT), Մեքենայական ուսուցումը (Machine learning), Ամպային տեխնոլոգիաներն օգնում են մարդկության կյանքը հարմարացնելու այդ փոփոխություններին: Այդ բոլորն իրականություն է դառնում կիսահաղորդչային տեխնոլոգիաների միջոցով։ «Սինոփսիս»-ը դրա սիրտն է։ «Սինոփսիս»-ի գործիքների և տեխնոլոգիաների միջոցով մեզ շրջապատող աշխարհը դառնում է խելացի, անվտանգ և ապահով՝ ստեղծելով մի էկոհամակարգ, որտեղ բոլոր մասնակիցներն աշխատում են միասին։ Այդ համատեղ աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը։ Այդ վստահությունը բերեց մեզ Հայաստան, և Հայաստանն արդարացրեց մեր սպասելիքները»,- նշել է Չի-Ֆուն Չանը:

Պարգևի հանձնման արարողությանը հաջորդեց հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը, որն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանն ու Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Տասնմեկ տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.),  «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.), «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017 թ.), Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր Դր․ Ջեյմս Թրուշարդ (2018 թ․),  Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Դր. Տակեո Կանադե (2019 թ․): 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո (ֆոտո)
Ընդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ...
Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել (ֆոտո)
Ընթացիկ տարում, միայն Արարատի մարզում աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Ջրահովիտում բնակություն հաստատած Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է...
Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր (ֆոտո)
Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան..
Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում (ֆոտո)
Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը…
Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
Արդեն 14 տարի, աուտիզմ ունեցող երեխաներին օգտակար լինելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին...
Ամանորին` նոր սմարթֆոն, 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով...
Ֆոտոռեպորտաժներ