News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

ՄՏՍ-ը հայտնել է, որ մոնիթորինգի համակարգը, որը նա ներդրել է ամերիկյան իշխանությունների հետ պայմանավորվածությամբ, ուշադրություն է հրավիրել Հայաստանում ընկերության «դստեր» օպերացիաների վրա։

ՄՏՍ-ը հայտարարել է, որ օպերացիաների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը ու Արժեթղթերի եւ ֆոնդային բորսաների հանձնաժողովին: Նրանք նաեւ խնդրել են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել այս գործարքների վերաբերյալ, իսկ ՄՏՍ-ը սկսել է ստուգումը: «Այս պահին մենք չենք կարող կանխատեսել ստուգման ավարտի ժամկետը եւ արդյունքը»,- ասվում է ՄՏՍ-ի զեկույցում:

«Մենք, որպես հանրային ընկերություն, միշտ բացահայտում ենք կարգավորող մարմինների հարցումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Ներկա փուլում ստուգման ընթացքի եւ բովանդակության մասին ավելի մանրամասն մեկնաբանությունը վաղաժամ է թվում։ Մենք շարունակում ենք զարգացնել compliance համակարգը ՄՏՍ-ում, այդ թվում՝ Հայաստանի մեր ստորաբաժանումում»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՄՏՍ-ի մամուլի ծառայությանը։

2019 թվականին ՄՏՍ-ը SEC-ի եւ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ կնքված բարեկամական համաձայնագրի շրջանակներում ներդրել է համապատասխանության մոնիթորինգի անկախ համակարգ՝ ընկերության ներսում հակակոռուպցիոն քաղաքականության, կանոնակարգերի եւ ընթացակարգերի բարելավման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է ընկերության գործունեության Ուզբեկստանում հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: Դրա համաձայն՝ ընկերությունը 2019 թվականին ԱՄՆ իշխանություններին 850 միլիոն դոլարի չափով տուգանք է վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Whatsapp մեսենջերը նոր գործառույթ է մշակում
WABetaInfo պորտալում տեղադրվել է սքրինշոթ, որը ցույց է տալիս ընթացիկ եւ նոր տարբերակների տարբերությունը …
2022թ․ ապրիլին հերթական անգամ ռեկորդն ենք արձանագրել․ Վահան Քերոբյան
Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա...
Android սմարթֆոնները կհարմարեցնեն կույրերի համար
Ըստ Android-ի մշակողների՝ ՕՀ-ի վրա հիմնված սմարթֆոնները կաշխատեն էլեկտրամեխանիկական սարքերի հետ, որոնք ստեղծում են Բրայլի նախշերը․․․
Google-ը թարգմանչական գործառույթով համալրված ակնոց է ներկայացրել
Ակնոցը կկարողանան օգտագործել խուլ անձինք եւ լսողության խանգարումներ ունեցողները:
Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցկցումը, որի...
Արհեստական ինտելեկտը ռենտգենագրով որոշում է մարդու ռասան
Ենթադրություններից մեկն այն է, որ ԱԻ-ն ճանաչում է մարդկանց մաշկի մեջ մելանինի տարբերությունները, որոնք ի հայտն են գալիս ռենտգենագրերի վրա եւ տեսանելի չեն անզեն աչքով․․․
Ամենաշատ